ԱՄՆ Պետդեպարտամենտ. 2006 թվականին Հայաստանում առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների բնագավառում

PanARMENIAN.Net - 2006 թվականին Հայաստանում առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում: Զեկույցում նշվում է, որ 2006 թվականին Հայաստանի քաղաքացիները Սահամանադրական դատարան դիմելու իրավունք են ստացել, երկրում ավելի խիստ միջոցներ են սկսել կիրառել թրաֆիքինգի դեմ պայքարում, այդ թվում ֆինանսական եւ քրեական պատասխանատվության են ենթարկվել թրաֆիքինգի կազմակերպիչները: Փաստաթուղթը նաեւ նշում է, որ Հայաստանի կառավարությունը ներգրավված չի եղել քաղաքական սպանությունների մեջ, եւ ի տարբերություն 2005 թվականի, ոչ կառավարությունը եւ ոչ էլ իրավապաշտպան կազմակերպությունները չեն հայտնել քաղաքացիների մահացության դեպքերի մասին` ճնշումների կամ ստորացումների պատճառով: Ի տարբերություն 2005 թվականի, 2006 թվականին չի գրանցվել ոստիկանության աշխատակիցների կողմից ընդդիմության ակտիվիստների ծեծի դեպքեր:



Սակայն, զեկույցում նշված են եւ բացասական երեւույթներ, մասնավորապես շարքային զինվորականների նկատմամբ ուժի կիրառում բանակի սպայական կազմի կողմից, ինչպես նաեւ ոստիկանության կողմից բռնության կիրառման դեպքեր քաղաքացիների ձերբակալման ժամանակ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---