Ադրբեջանցիների մեծ մասը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմ չի լինի13 մարտի 2007 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքացիների միայն 12,7 տոկոսն է համարում, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կվերսկսվի: Այդ մասին են վկայում ավելի քան հազար ադրբեջանցիների հարցման արդյունքները, որ հրապարակել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Սոցիոլոգիական հետազոտությունն անց է կացվել 2006 թվականի դեկտեմբերին 1000 հոգու շրջանում Ադրբեջանի 15 շրջաններում եւ 12 քաղաքներում: Ըստ Մուսաբեկովի, հարցվածների 46,7 տոկոսը համարում է, որ ղարաբաղյան գործընթացում կշարունակվի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը: Հարցման ենթարկվածների 38,4 տոկոսը պատասխանել են, որ բանակցային գործընթացում տեղաշարժ կարող է գրանցվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ: Ընդ որում ադրբեջանցիների գրեթե կեսը` 59,4 տոկոսը ոչ մի փոխզիջում ընդունելի չի համարում ղարաբաղյան հարցի լուծման առումով, 11,5 տոկոսը` կողմ է Լեռնային Ղարաբաղին «մշակութային ինքնավարության եւ տեղական ինքնակառավարման» տրամադրմանը, 9,5 տոկոսը` Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նմանությամբ ինքնավարության տրամադրմանը, եւ եւս 11,1 տոկոսը համարում է, որ «ինքնահռչակ հանրապետության կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով այն պայմանով, որ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց տարածքներ», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պայքարել Լեռնային Ղարաբաղի համար «ռազմական ուժի» միջոցով: Այդպես անցյալ տարվա հոկտեմբերին թուրքական «Ջումհյուրիեթ» թուրքական թերթին տված հարցազրույցում Ալիեւն ընդգծել է, որ «պատերազմը չի բացառվում, երբեք չի բացառվում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |