Ղարաբաղ. Հնարավոր է, որ մայիսին կողմերն սկսեն նախապատրաստել Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ հայտարարությամբ է հանդես եկել` Հայաստանի եւ Ադրբեջանի արտոգրծնախարարների հանդիպման արդյունքների հիման վրա: ԵԱՀԿ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը հանդիպել են մարտի 14-ին Ժնեւում: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) հովանու ներքո: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Նախարարները անցկացրել են այն հարցերի անկեղծ ու կառուցողական քննարկումը, որոնք բարձրացվել էին 2006 թվականի նոյեմբերին Մինսկում նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի հանդիպումից հետո: Նախարարները միմյանց ներկայացրել են եւ հիմնավորել են իրենց դիրքորոշումները անհանգստություն առաջացնող հարցերով, ինչը հետագայում թույլ կտա շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապագա կարգավորման հիմնային սկզբունքների քննարկումը, ինչը հանդիսանում է բանակցությունների հիմքը, ինչպես եւ առաջարկվել էր համանախագահների կողմից: Արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել 2007 թվականի ապրիլին եւ հավանական է մայիսին նախագահների ապագա հանդիպումը նախապատրաստելու համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---