Օբերինգ. ԱՄՆ-ն Կովկասի երկրներից որեւէ մեկին չեն դիմել ռադար տեղակայելու խնդրանքով

PanARMENIAN.Net - «Մենք Կովկասի երկրներից որեւէ մեկին չենք դիմել ռադար տեղակայելու խնդրանքով», - հայտարարել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը: Նա ասել է, որ պաշտպանությունը ուժեղացնելու, Իրանի հնարավոր վտանգից պաշտպանվելու համար ուսումնասիրել են Իրանից դեպի Եվրոպա ու դեպի ԱՄՆ հրթիռային հարվածների հնարավոր ուղեգծերը ու գտել, որ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու հարմար երկրները Չեխիան ու Lեհաստանն են: «Բացի Չեխիայից ու Lեհաստանից, այլ երկրների մենք չենք դիմել հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու խնդրանքով», - վստահեցրել է Օբերինգը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ մարտի սկզբին ելույթ ունենալով Բրյուսելում` Օբերինգն ասել էր, որ Պենտագոնը ցանկանում է հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայել Կովկասի երկրներից մեկում: Ընդ որում, Հենրի Օբերինգը չէր ճշտել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ից նման խնդրանք չեն ստացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---