Շահան Կանդահարյան. Լիբանանի հայ համայնքը յուրահատուկ է19 մարտի 2007 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին պետք է ընդգծել, որ այն գոյատեւում է հետպատերազմյան իրավիճակի եւ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Նրա խոսքերով, ապահովության տեսակետից խոշոր ցնցումներ չեն արձանագրվում: Այսուհանդերձ այսօրվա կառավարական խոր ճգնաժամը, ընդդիմության հայտարարած նստացույցն ու իշխանություն-ընդդիմություն բացակայող երկխօսությունը ծանր կացություն է ստեղծում: Տնտեսական վիճակը ծանր է համայնքի, ինչպես ամբողջ լիբանանցի ժողովրդի համար: Նման պարագայում չի կարելի տարանջատել լիբանանահայ համայնքի իրավիճակը լիբանանցի ժողովրդի իրավիճակից»,-նշել է նա: «Սակայն պետք է նշել, որ հայ համայնքն ունի զանազան դժվարություններ հաղթահարելու փորձ.անցած է 17-ամյա քաղաքացիական պատերազմում, ինքնապաշտպանական կռիվներում զոհեր տված համայնքը այնուամենայնիվ ընդունակ է արագ վերականգնելու եւ կազմակերպ կյանքը շարունակելու: Լիբանանահայ համայնքը յուրահատուկ համայնք է.ունի իր կառուցվածքային հատուկ վիճակը, որ համասփյուռքյան կարեւորություն է տալիս նրան. այնտեղ է գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, հարանվական համասփյուռքյան կենտրոնները, ինչպես նաեւ համասփյուռքյան քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կենտրոնատեղիները: Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին եւ արձանագրած արտագաղթին գաղութը շարունակում է պահել իր համասփյուռքյան կարեւորությունը: Մեզ մոտ ասում են, որ Բեյրութը հայ սփյուռքի մայրաքաղաքն է»,-ասել է Շահան Կանդահարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |