Սփյուռքահայ մամուլը միշտ ուղղված է եղել հայապահպանությանը

PanARMENIAN.Net - Մամուլը սփյուռքում միշտ ուղղված է եղել հայապահպանությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Նրա խոսքերով, այսօր եւս մամուլը նման առաքելություն է կատարում սփյուռքում: «Կան սակայն կարեւոր օրախնդիրներ, որոնց արժե անդրադառնալ:

Գաղտնիք չէ, որ մամուլ հասկացողությունն այսօր լավագույն օրերը չի ապրում միջազգային մակարդակով: Այլընտրանքային լրատվամիջոցներն ողողել են լրատվադաշտը իրենց լրատվությամբ, մեկնաբանություններով եւ լուսաբանություններով: Հայ մամուլը կրկնակի տագնապալի վիճակում է հայ ընթերցող հասարակության նոսրացման պատճառով: Այս պայմաններում պետք է վերաձեւակերպել հայ մամուլի առաքելությունը: Էլեկտրոնային հրատարակությունները, կայքէջերում լրահոսի հաստատումը, մամուլը զարգացնելու եւ հասանելիությունն ապահովելու միջոց են: Լիբանանում այսօր լույս է տեսնում երեք հայկական օրաթերթ, որոնք ավանդական կուսակցությունների մարմինն են` «Ազդակ» թերթը (ՀՅԴ), «Զարթոնքը» (Ռամկավար-ազատական կուսակցություն) եւ «Արարատը» (Հնչակյան կուսակցություն): Երբ Լիբանան էր այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մենք համատեղ համար լույս ընծայեցինք, նվիրված Հայոց ցեղասպանությանը: Մենք նաեւ բողոք ենք հայտնել Լիբանանում թուրքական խաղաղապահ ուժերի տեղակայման դեմ»,-ասել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---