Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել էր պլանային հետազոտման նպատակով

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել էր պլանային հետազոտման նպատակով, կիրակի օրը երեկոյան հայտարարել է երգչի մամլո գործակալը: «Ազնավուրը տեղափոխվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկը հետազոտման նպատակով, որը նա սովորաբար անցնում է շրջագայությունից առաջ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այնտեղ նշվում է, որ 82-ամյա շանսոնյեն դուրս կգրվի հիվանդանոցից մարտի 19-ին: Ավելի վաղ «Le Parisien» թերթը առանց հղում անելով աղբյուրին հաղորդել էր Ազնավուրի հոսպպիտալացման մասին:



Հանրահայտ շանսոնյեն, որը վերջերս է ձայնագրել իր նոր ալբոմը, արտասահմանյան շրջագայության է մեկնում, որը կմեկնարկի ապրիլի 20-ին Մոսկվայում: Այնուհետեւ Ազնավուրը հանդես կգա Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, իսկ հոկտեմբերին համերգ կտա Ֆրանսիայում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---