Մոսկվայում կլոր սեղան է կազմակերպվել Հայաստանում առաջիկա ընտրությունների թեմայով24 մարտի 2007 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Միասնություն հանուն խաղաղության» հիմնադրամի եւ «Ռուսաստանի ռազմավարություն» ամսագրի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է կլոր սեղան` «Հայաստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն ու Ռուսաստանի շահերը»: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին «Ռուսաստան-Հայաստան» միջազգային մամուլի ակումբում, կլոր սեղանի աշխատանքին մասնակցել են Ռուսաստանի հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, առաջադեմ քաղաքագետներ, գիտաշխատողներ, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետներ, լրագրողներ: Հանդիպմանը քննարկվել են հարցեր, կապված Ռուսաստանի գործընկերոջ քաղաքական զարգացման կարեւորագույն փուլերից մեկի` այս տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, եւ 2008 մարտին կայանալիք ՀՀ նախագայի ընտրությունների հետ:Քննադատական գնահատակններ են տրվել Ռուսաստանի եւ եղբայրական Հայաստանի միջպետական հարաբերությունների որոշ թերություններին, այդ թվում գազի գնի բարձրացումը, պարտքի դիմաց Ռուսաստանին անցած հայկական ձեռնարկությունների չարդարացված պարապուրդը, կոնկրետ առաջարկներ են հնչել Կովկասում հայրենական արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման վարեբարյալ: Կլոր սեղանի մասնակիցներն ընդգծել են, որ Հայաստանը հանդիսանում է անկեղծ գործընկեր եւ Ռուսաստանի ամենահուսալի դաշնակիցը, որտեղ հակառուսական տրամադրությունները երբեք լուրջ արձագանք չեն գտել, եւ նա ինքնուրույն կարող է ապահովել ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |