Չորս տարվա ընթացքում Իրաքում հայ համայնքի 28 ներկայացուցիչ է մահացել24 մարտի 2007 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Իրաքում ռազմական գործողությունների երկրորդ փուլն սկսելուց հետո Իրաքը լքել է 3 հազար հայ: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտնել է Իրաքի Հայերի ազգային վարչության կենտրոնի ղեկավար Պարույր Հակոբյանը: «Իրաքի դեմ ռազմական գործողություններն սկսելուց հետո անցել է չորս տարի, եւ ես վստահությամբ պնդում եմ, որ արտասահման գաղթած հայերի թվաքանակը չի գերազանցում այդ թիվը»,- նշել է նա: Հակոբյանի խոսքերով, չորս տարի առաջ Իրաքի հայկական համայնքը 18 հազար մարդ էր հաշվվում, այն դեպքում, երբ հիմա այդ թիվը չի անցնում 15 հազարը: «Անցած 4 տարվա ընթացքում հիմնականում գաղթել են Սիրիա` 1500 մարդ, իսկ Հայաստան` մոտ 1000 հոգի եւ Հորդանան` 500 հոգի»,- նշել է նա:Նա նաեւ ասաց, որ անցած 4 տարիների ընթացքում Իրաքում հայ համայնքի 28 ներկայացուցիչ է մահացել: «Դա մեր վարչության տվյալներն են, որոց ճշգրտության համար համար ես պատասխան եմ տալիս: Բոլոր մահացածները խաղաղ բնակիչներ են եղել եւ ռազմական գործողությունների հետ ոչ մի կապ չեն ունեցել: Նույն ժամանակաշրջանում Իրաքում անհայտ անձանց կողմից 28 հայ է առեւանգվել, որոնցից 25-ը վերադարձել են տուն` փրկագինը վճարելուց հետո, երկուսի ճակատագիրը մինչ հիմա անհայտ է, մեկի մարմինը վերադարձվել է հարազատներին»,- ընդգծել է Հակոբյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Իրաքի հայ համայնքը ոչ մի էական խնդիրներ չունի: «Մենք չենք հավակնում Իրաքի քաղաքական կյանքին մասնակցել, Իրաքի տարածքում ապրող հայերը ավանդաբար արհեստներով, առեւտրով, շինարարությամբ են զբաղվում, իսկ մինչեւ վերջերս իրաքում հայկական ծագում ունեցող բազմաթիվ բժիշկներ, դասախոսներ էին ապրում»,- նշել է նա: Հակոբյանը նկատել է, որ Իրաքի հայերը բացարձակապես խնդիրներ չունեն ոչ Իրաքի իշխանությունների, ոչ էլ Իրաքի ժողովրդի հետ: «Այդպես էր Սադամ Հուսեինի օրոք, նույնը շարունակվում է նաեւ այսօր»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին |