ՀԱՊԿ ԽՎ-ն Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ ռադիոտեղորոշիչների տեղակայմանը դեմ է հանդես եկել

PanARMENIAN.Net - Հավաքական անվատնգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայմանը դեմ է հանդես եկել: «Տվյալ որոշումը հակասում է եվրոպական տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է լրագրողներին վեհաժողովի նախագահ Բորիս Գրիզլովը Սանկտ-Պետերբուրգում անցկացրած լիագումար նսիտից հետո:



«Այն փաստը, որ հարցն ընդգրկվել է նիստի օրակարգում, հաստատում է` բոլոր պատվիրակություններն անհանգստացած են այս իրավիճակով եւ անհրաժեշտ են համարում համապատասխան որոշում ընդունել,- բացատրել է նա: - Մենք որոշակի անհանգստություն ենք տեսնում ոչ միայն այդ երկրների բնակիչների, այլեւ ամբողջ Եվրոպայի բնակիչների մոտ»:



Բորիս Գրիզլովը տեղեկացրել է, որ Խորհրդարանական վեհաժողովի հանձնախմբին հանձնարարված է հետազոտել հարցն ու հայտարարության նախագիծ պատրաստել մինչ ՀԱՊԿ ԽՎ երկրորդ նիստը, որն անցնելու է 2007 թվականի հոկտեմբերին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---