Թուրք խորհրդարանականներն առաջարկում են ինտերնետ-ցենզուրա կիրառել

PanARMENIAN.Net - Խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել որոշմանը, որը թույլ է տալիս Թուրքիային արգելափակել վեբ-կայքերը, որոնք մեղադրվում են «պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին անպատվելու մեջ»: Երկրի խորհրդարանականները մտադիր են ընդունել այդ առաջարկությունը, չնայած այս հարցով քվեարկության ամսաթիվը դեռ անհայտ է, հայտնում է AP-ն:



Նման որոշման ընդունումը թույլ կտա իշխանություններին առանց հավելյալ պատժամիջոցների արգելափակել «մեղավոր» ինտերնետ-էջերը: Ընդ որում, կարող են արգելվել ոչ միայն «Աթաթուրքին վիրավորող տեղեկություններով» կայքերը, այլեւ քրդերի ինտերնետ-էջերը: Այսօր Թուրքիայում «կասկածները պետության միասնականության մեջ եւ վիրավորանքները Աթաթուրքի հասցեին» քրեականորեն պատժելի հանցագործություններ են հանդիսանում` ըստ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի:



The Guardian թերթը հիշեցնում է, որ Նոբելյան մրցանակակիր գրող Օրհան Փամուկն ու գրող Էլիֆ Շաֆակը քրեական պատասխանատվության են ենթարկվել «ազգային արժանապատվությանն անպատվելու» համար:



Մեկ ամիս առաջ Թուրքիայի խոշորագույն ինտերնետ-պրովայդեր Turk Telecom-ին հրամայվել էր արգելափակել բաժանորդների մուտքը YouTube ինտերնետ-ծառայություն, որի էջերին Աթաթուրքին վիրավորող տեսահոլովակներ էին տեղակայված: Մի քանի օր անց, երբ տեսահովոլովակը հանվեց, Turk Telecom-ը վերացրեց արգելքը YouTube-ի վրայից:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---