Ա.Պաբրիկս. Ղարաբաղի հարցի լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների հիման վրա16 ապրիլի 2007 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Լատվիան ամեն կերպ սատարում է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի ներկայիս գործունեությանը, հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսը: Նրա խոսքերով, պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը ձեռք կբերվի միայն փոխադարձ երկխոսության եւ խաղաղ բանակցությունների հիման վրա: Անդրադառնալով Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ 3+3 ձեւաչափով համագործակցության մասին Լիտվայի նախաձեռնությանը` Ա.Պաբրիկսը հայտարարել է. «Տարածաշրջանային համագործակցության համատեքստը շատ կարեւոր հարց է: Բալթյան երկրները հասան իրենց նպատակներին միայն եռակողմ համակարգման եւ համատեղ ջանքերի շմորհիվ»: Նրա խոսքերով, համագործակցությունը Բալթյան երկրների եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ իրողություն է: «Ես համոզված եմ, որ մեր համագործակցության ինստիտուցիոնալիզացիան ամենակարեւոր նպատակը չէ, մենք պետք է շարունակենք եւ խորացնենք մեր միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները եւ խորհրդակցությունների մեխանիզմը երկու տարածաշրջանների միջեւ փոխադարձաբար կարեւոր ոլորտներում եւ միջազգային հարցերում»,-հայտարարել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |