Reuters. Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ17 ապրիլի 2007 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ: Այդ մասին են վկայում «Ռոյթեր» գործակալության անցկացրած հարցման տվյալները: Գործակալությունը հարցում է անցկացրել 31 ֆինանսական եւ ակադեմիական կառույցներում: Հարցումը անց է կացվել մինչ Անկարայում բազմահազարանոց հանրահավաքի անցկացումը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին նախագահի պաշտոնում առաջադրելու դեմ: Ըստ հարցման, հարցման ենթարկվածների 25 տոկոսը համարում է, որ Եվրամիությունը կարող է ամբողջովին դադարեցնել այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Նախկին հարցման ժամանակ նման կարծիք ունեին հարցվածների 35 տոկոսը: Եվս 25 տոկոսը համարում է, որ Թուրքիան ինքը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |