Ապրիլի 24-ը Նեւադա նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Նեւադա նահանգի նահանգապետ Ջեյմս Գիբոնսը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակման օր, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այս կապակցությամբ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հիշեցնում է, որ ավելի վաղ նման որոշում էր ընդունել Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Բացի այդ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր է հայտարարվել Վիսկոնսին եւ Դելավեր նահանգներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---