Սափրագլուխների հարձակմանը ենթարկված հայազգի տղամարդը մահացել է17 ապրիլի 2007 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Երեկ սափրագլուխների կողմից վիրավորված հայազգի Կարեն Աբրահամյանը մահացել է մոսկովյան հիվանդանոցում: Իրավապ մարիմնների տվյալներով, երկուշաբթի երեկոյան Աբրահամյանի վրա հարձակվել են սափրագլուխների պես հագնված մի խումբ երիտասարդներ: Հայտնվում է երկու կասկածյալների ձերբակալման մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:Հանցագործությունը կատարվել է երեկ` ապրիլի 16-ին Մոսկվայի հարավ-արեւմտյան վարչական տարածքի Կեդրովո փողոցի թիվ 22 տան մոտ : Ինչպես հաղորդել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, տղամարդու վրա հարձակման մասին հաղորդագրությունը քաղաքի հերթապահը ստացել է Մոսկվայի ժամանակով 22.00-ին: Պատահարի վայր ժամանած միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել են դանակի հարվածներ ստացած տղամարդու: Ըստ տուժածի, նրա վրա հարձակվել են երեք երիտասարդներ, սափրագլուխ, բարձր սրունքավոր կոշիկներով: Կարեն Աբրահամյանը համոզված էր, որ հարձակման պատճառ էր հանդիսացել իր ազգությունը: Հարձակվողները, նրա խոսքերով, ազգայնական կարգախոսներ էին բղավում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |