Էրդողանը դեռ որոշում չի ընդունել Թուրքիայի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Ստեղծված պայմաններում որոշակի վտանգ կա` նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման հետ կապված: Մենք ռիսկի չենք դիմի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքերով, առաջադրման մասին վերջնական որոշում կընդունվի Թուրքիայի քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններից հետո: Էրդողանն այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Թուրքիայի 300 հազար բնակիչներ հանրահավաք էին կազմակերպել Անկարայում` բողոքելով երկրի իսլամականացման դեմ, որին տանում է Էրդողանն ու «Արդարություն եւ զարգացում» իշխող իսլամիստական կուսակցությունը: Այսօր վարչապետը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:



Ապրիլի 16-ին Թուրքիայում սկսվել է թեկնածուների առաջադրումը նախագահի պաշտոնում, ում ընտրություններն անցկացվելու են մայիսի 22-ին: Գրանցման ժամկետը լրանում է ապրիլի 25-ին եւ վարչապետը հայտարարել է, որ վերջնական պատասխան կտա մինչեւ այդ ամսաթիվը: Ապրիլի 26-ից սկսած, Թուրքիայի խորհրդարանը 20 օրվա ընթացքում պետք է ընտրի պետության ղեկավար: Թուրքիայի ներկա նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը քեմալական է հանդիսանում, որոնք հանդես են գալիս աշխարհիկ պետության օգտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---