Mannheimer Morgen. Թուրք արմատական ազգայնամոլների ատելությունը սահմաններ չունի

PanARMENIAN.Net - «Թուրք արմատական ազգայնամոլների ատելությունն ակնհայտ է, որ սահմաններ չունի: Մալաթիա քաղաքի ահավոր սպանությունները ցուցադրեցին, թե ինչպիսի վայրենի հանցագործությունների են պատրաստ ֆանատիկները: Արմատական ազգայնամոլները բացեիբաց քրիստոնյաներին անվանում են երկրի թշնամիներ, վերջին ժամանակներում հաճախակի են դարձել հարձակումների դեպքերը` այդ թվում եւ մահացու ելքով»,- գրում է գերմանական Mannheimer Morgen թերթը:



Հոդվածի հեղինակի կարծիքով, պնդումներն այն մասին, որ քրիստոնյա միսիոներները խախտում են թուրքական պետության քաղաքական եւ կրոնական հիմքերը, անհեթեթ են: Թուրքիայում, որի բնակչությունը կազմում է 70 միլիոն, մոտ հարյուր հազար քրիստոնյա է հաշվվում: «Ահավոր փոքր թվաքանակ, որը ցանկանում է, որպեսզի իրեն հանգսիտ թողնեն, սակայն միեւնույն ժամանակ շարունակում է իր պայքարը կրոնական համայքնի իրավունքների համար»,- ընդգծվում է հոդվածում:



Հիշեցնենք, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում սպանվել են Ավետարանչական եկեղեցու երեք քահանաներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էկիյանը, քահանաներին անհամար դանակի հարվածներ են հասցվել: Զոհերին անճանաչելիության աստիճանի են հասցրել եւ ամորձատել են: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հինգ հիմնական կասկածյալներին` 17-ից 20 տարեկան երիտասարդների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---