Քահանաների սպանությունը հարցականի տակ դրեց ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի հնարավորությունը

PanARMENIAN.Net - Անկախ այն բանից, թե արդյոք այդ վայրենի հանցագործությունը կատարվել է արմատական իսլամիստների թե սովորական հանցագործների կողմից, Արեւմուտքի երկրների աչքերում Թուրքիան եւս մեկ քայլ ետ գնաց Եվրոպայի մուտքից: Այդ մասին գրում է Berliner Morgenpost-ը Մալաթիայում քրիստոնյա միսիոներների սպանության կապակցությամբ:



Կրոնների ազատության սկզբունքը նորից կասկածի տակ է դրվել: Քրիստոնեական փոքրամասնությունը Թուքրիայում ամենուր խոչընդոտներ է ունենում, ամեն տեսակ բյուրոկրատական պատնեշներ են ստեղծվում: Միենույն ժամանակ, Գերմանիայում թուրքական փոքրամասնությունը օգտվում է բոլոր առավելություններից, որը երաշխավորում է Հիմնական օրենքը: Իշխանություններն Անկարայում փաստորեն ոչինչ չեն նախաձեռնում քրիստոնեական հաստատությունների պաշտպանության համար: Սատվածաշունչ եւ այլ կրոնական գրքեր տպող հրատարակչությունը բազամթիվ անգամներ սպռնալիքներ է ստացել: Այս սպանությունները հարված են հասցրել հենց Թուրքիային եւ կասկածի տակ են դրել Եվրամիության անդամ դառնալու նրա հնարավորությունը»,- ընդգծում են հոդվածում:



Հիշեցնենք, որ Թուրքական Մալաթիա քաղաքում սպանվել են Ավետարանչական եկեղեցու երեք քահանաներ: Քահանաներին անհամար դանակի հարվածներ են հասցվել: Զոհերին անճանաչելիության աստիճանի են հասցրել եւ ամորձատել են: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հինգ հիմնական կասկածյալներին` 17-ից 20 տարեկան երիտասարդների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---