Եթե Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վատթարանան, Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի զուտ պատրվակ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը պետք է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, հայտարարել է կոնգրեսմեն Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Պալատում Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Ա. Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: Կոնգրեսական Ա. Շիֆը հիշեցրել է, որ 20-րդ դարասկզբում ավելի քան մեկուկես միլիոն հայ է սպանվել առաջին ցեղասպանության ժամանակ, երբ Օսմանյան Կայսրությունը, օգտագործելով պատերազմի պատրվակը, մի ողջ ժողովուրդ է ոչնչացրել, որն, իբր, այլածին էր եւ ոչ լոյալ: «Այդ ահավոր հանցագործության մասին հայտնի էր այն ժամանակ, ամեն օր թերթերում հոդվածներ էին լույս տեսնում հայերի սպանությունների մասին: Մեր արխիվներում հազարավոր էջեր են պահվում, որոնք փաստագրորեն վկայում են այդ հանցագործության մասին: Եթե այս փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, ապա ինչու՞ են այդքան ազգեր խառնված Հայոց ցեղասպանության հերքման ժամանակակից Թուրքիայի ջանքերում: Առաջին հերթին, ճանաչման հակառակորդները պնդում են, որ ռիսկի տակ կդրվի Թուրքիայի հետ այդքան կարեւոր դաշինքը: Անկարան սպառնում է ռազմական եւ առեւտրային հարաբերությունների վատթարացմամբ, այդ թվում եւ Ինջիրլիկի ռազմակայանի օգտագործման մերժումով: Սակայն Թուրքիան սպառնում էր եւ այլ երկրներին: Իսկ եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները տուժեն, ապա, հնարավոր է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն պատրվակ կլինի:



Երկորդ հերթին, բանաձեւի հակառակորդները համաձայն չեն բանաձեւի ընդունման ժամանակի հետ եւ պնդում են, որ Թուրքիայում առաջխաղացում է նկատվում իր պատմության սեւ էջերի ճանաչման տեսանկյունից: Այս պնդումներն իրենց ճմշարտացիությունը կորցրեցին, երբ թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը դատարանի առջեւ կանգնեց «թուրք ինքնության» վիրավորման համար, երբ հայ լրոգրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում իր գրասենյակի առջեւ: Մյուսներն ավելի հեռու են գնում եւ հայտարարում, որ այսօր այն ժամանակը չէ, երբ Ամերիկան կարող է քննադատել «ինչ-որ մեկի պատմությունն ու բարոյականությունը»: Անցել է ավելի քան 90 տարի, մնացել են Հայոց ցեղասպանությունը վերապրած միայն մի քանի մարդ: Արդյո՞ք այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը չէ: Սակայն ամենավատ փաստարկը այն պնդումն է, որ ճմարտությունը ոչ այնքան լավ պատճառ է, որից կարող են վատթարանալ հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինչպիսի՞ բարոյական իրավունք ունենք մենք դատապարտելու ցեղասպանությունը Դարֆուրում, ինչը եւ պետք է անենք, եթե չենք ցանկանում դատապարտել մեկ այլ ցեղասպանություն, որպեսզի անհանգստություն չպատճառենք մեր դաշնակցին: Էլի Վիզելը ցեղասպանության հերքումն անվանել է ցեղասպանության վերջին փուլ` երկակի ցեղասպանություն»,- հայտարարել է Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---