Ռուսաստանում կայացավ Բորիս Ելցինի հուղարկավորության արարողությունը25 ապրիլի 2007 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրաժեշտ տվեց երկրի առաջին նախագահ Բորիս Ելցինին: Քրիստոս Ամենափրկչի տաճարում հոգեհանգստի արարողությունից հետո սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Նովոդեվիչյե գերեզմանատուն: Ելցինի դիով դագաղը Տաճարից գերեզմանատուն ուղվեց Cadillac դիակառքով: Սակայն արդեն Նովոդեվիչյե գերեզմանոցի մոտ դագաղը դրվեց ծաղիկներով եւ ՌԴ պետական դրոշով զարդարված հրետասայլի վրա: Հրետասայլը տանում էր զրահատրասպորտյորը, որի ետեւից քայլում էին հոգեւորականներ, առաջին նախագահի ընտաինքը, հարազատները, ընկերները: Գերեզմանոցում հնչեց եռակի հրացանային համազարկ:Գերեզմանոցի մոտ մի քանի հազար մարդ էր հավաքվել տան Բորիս Ելցինին հրաժեշտ տալու համար: Մարդկանց շարքը մոտ կես կիլոմետր էր ձգվում: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ էին ժամանել: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը հանկարծակի մահացել է երկուշաբթի 76 տարեկան հասակում: Ապրիլի 25-ը հայտարարվել է Համազգային սգո օր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |