Մահացել է հայտնի թավջութակահար եւ դիրիժոր Մստիսլավ Ռոսրոպովիչը

PanARMENIAN.Net - Մստիսլավ Ռոսրոպովիչը` հայտնի թավջութակահար եւ դիրիժոր, մահացել է կյանքի 81-րդ տարում մոսկովյան հիվանդանոցներից մեկում: Վերջին ամսիներին երաժիշտը առողջական ծանր վիճակում էր (լյարդի հիվանդություն ուներ), նրան մի քանի անգամ հոսպիտալացրել են: Իր 80-ամյակի նախեօրին, որը նշվեց 2007 թվականի մարտին, երաժիշտը «Հայերնիքի առջեւ ծառայությունների համար» I կարգի շքանշան է ստացել:



Մստիսլավ Ռոստրոպովիչը ծնվել է Բաքվում 1927 թվականի մարտի 27-ին: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1945 թվականին հաղթել է ոսկե մեդալ ԽՍՀՄ-ի երիտասարդ կատարողների առաջին մրցույթում: Հետագայում դասավանդել է կոնսերվատորիայում, եղել է ամբիոնի վարիչ:



Նա նվագել է թավջութակի համար գրված գրեթե ողջ դասական ռեպերտուարը: Նրան բազմաթիվ ստեղծագործություններ են նվիրել խոշորագույն ժամանակից կոմպոզիտորներ:



1974 թվականին Ռոստրոպովիչին ու նրա կնոջը` Գալինե Վիշնեվսկայային, որոնք բացեիբաց պաշտպանում էին Սոլժենիցինին, թույլ են տվել մեկնել ԽՍՀՄ-ից: Ամուսիններին զրկել են խորհրդային քաղաքացիությունից 1978 թվականին: 1990 թվականին այդ որոշումը չեղյալ է համարվել: Նա որեւէ երկրի քաղաքացիություն չվերցրեց, չնայած նրան շատ երկրներ էին առաջարկում դա անել:



Նա շատ երկրների տարբեր շքանշանների եւ բազմաթիվ միջազգային մրացնակաների է արժանացել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---