TARC-ն ավարտել է իր աշխատանքը, քանի որ կատարել է իր առաքելությունը

PanARMENIAN.Net - TARC-ն ավարտել է իր աշխատանքը, քանի որ մենք արեցինք ինչ պետք է անեինք եւ դա միակ պատճառն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը: Նրա խոսքերով, ենթադրվում է, որ աշխատանքները կտեւեն մեկ տարի: «Սակայն անցավ երեք տարի, մինչ մենք կարողացանք հանձնարարականներ ներկայացնել կառավարություններին: Իհարկե մենք գիտենք, թե որքան հանդիմանություններ են առաջացրել գործընթացն ու ներկայացված փաստաթղթերը, սակայն TARC անդամները գիտեին, թե իրականում ինչ է կատարվում եւ կարողացան ավարտել աշխատանքը»,- ասել է Գրիգորյանը:



Նշենք, որ Հայ-թուրքական համձայնեցման հանձնաժողովը (TARC) գործել է 2001 թվականի հուլիսից մինչեւ 2004 թվականի ապրիլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---