Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունների հիմնական խնդիրն է ներկայումս վերականգնել ժողովրդի վստահությունը, որ խարխլվել էր նախորդ ընտրությունների ժամանակ: «Մեր առաքելությունն ավարտված չէ, մենք մեր ղեկույցը կներկայացնենք ԵԱՀԿ եւ այնտեղ վերջանական որոշում կկայացվի: Սակայն ես ընդգծում եմ, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին: Առաջնահերթ խնդիրների թվում է քվեաթերթիկների հաշվառման համակարգի կանոնակարգումը, ԿԸՀ վերջին տվյալների ժամանակին հրապարակումը ինտերնետ-կայքում: Խախտումներ եղել են, սակայն դրանք չեն ազդել քվեարկության արդյունքների վրա»,-ընդգծել է Ֆռլեցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---