PR-փորձագետն առաջարկում է արտերկրում Հայաստանի մասին սպառողական պատկերացումը վերածել ինտերակտիվի

PanARMENIAN.Net - Արեւմուտքում, մասնավորապես, Գերմանիայում Հայաստանը գիտեն միայն Ցեղասպանության առումով եւ մի քիչ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շնորհիվ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայազգի PR-տեխնոլոգիաների փորձագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վազրիկ Բազիլը Գերմանիայից: Նրա խոսքերով, Հայաստանը, նրա մշակույթն ու ժամանակակից հասարակական կյանքն առավել լիարժեք ներկայացվել է 2000 թվականի Հաննովերի համաշխարհային ցուցահանդեսում: «Դրանից հետո գրեթե ոչինչ չի արվում: Գերմանիայում շատ սակավաթիվ մարդիկ գիտեն հայ մշակույթի եւ ավանդույթների մասին: Ցավոք, հայերը սպառողական վերաբերմունք ունեն մշակույթի հանդեպ. չկան թեմատիկ ցուցահանդեսներ, աշխատանք չի տարվում հայ մշակույթն ու պատմությունը պրոպագանդելու ուղղությամբ: Այդ ամենն անդրադառնում է այն բանի վրա, թե ինչպես է ընկալվում երկիրն արեւմտյան հանրության կողմից»,-ընդգծել է Վազրի Բազիլը, առաջարկելով արտերկրում Հայաստանի մասին սպառողական պատկերացումը վերածել ինտերակտիվի, մասնավորապես, մատուցել երկրի ազգային եւ պատմական արժեքները ժամանակակից մեթոդների եւ տեխնոլոգիաների միջոցով: Նրա խոսքերով, կարեւորվում է «խաղի» հասկացությունը, օրինակ, նույն ազգային պարերը, երկրի պատմությունն ավելի լավ կընկալվեն հանդիսատեսի կողմից, եթե ներկայացվեն խաղարկային տարրերի օգնությամբ: Վ.Բազիլը նշել է, որ, օրինակ, միջին եվրոպացու համար շուրջպարը չի ընկալվում որպես հայկական պար` գերմանացու ընկալմամբ այն կարող է լինել աֆրիկական, թուրքական: «Մենք պետք է ցույց տանք, որ դա հենց հայկական պար է: Եվ այդպես բոլոր ոլորտներում: Հայաստանցիներն ու սփյուռքահայերը շփոթում են անցյալն եւ ավանդույթները` դա է արտերկրում Հայաստանը ներկայացնելու գլխավոր սխալը»,-ասել է գերմանաբնակ քաղաքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---