Հայաստանում իշխող կոալիցիա չի ստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանում հուշագիր չի կնքվի իշխող կաոլիցիա ստեղծելու մասին: Հինքշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուս Սահակյանը: «Կոալիցիոն հուշագիր չի ստորագրվի, քանի որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում»,-ասել է նա, հավելելով, որ կարեւոր է քաղաքական ուժերի հետ համագործացելու բուն սկզբունքը: Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն մտադիր է համագործակցել երկրի բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանուն երկրի զարգացման, հատկապես նրանց հետ, ով մոտեցել է ընտրություններում 5-տոկոսանոց արգելքի հաղթահարմանը: «Մենք ի սկզբանե խոսել ենք այդ մասին, եւ դա է մեր ռազմավարությունը: Այսօր մենք կփորձենք ապահովել համագործակցություն այն ուժերի հետ, որոնք համաձայն կլինեն մեր ծրագրերին եւ երկրում նախատեսվող գործընթացներին»,-հավելել է նա:



ՀՀԿ Խորհրդի անդամը նշել է, որ «խնդիրը ոչ թե նախարարական պորտֆելներ բաժանելն է, այլ այն, թե ինչ շրջանակներում է ցանկանում իր համար ինչ-որ բանի հասնել այս կամ այն քաղաքական ուժը»: Սահակյանն ընդգծել է, որ նման համագործակցությունը դրական արձագանք կստանա, քանի որ ազգային համաձայնության կառավարման ստեղծման փորձ 1999 թվականին մենք արդեն ունեցել ենք, երբ կառավարությունում աշխպատել են տարբեր ուժեր:



«Դա թույլ կտա ցանկացած ուժի ինչ-որ չափով դրսեւորել իրեն իր ընտրազանգվածի առջեւ նախընտրական խոստումների առումով եւ էապես կնպաստի երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական զարգացումներին»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստ-Արմենիան»:



2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Օրինաց երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոալիցիա ստեղծեցին: Սակայն 2006 թվականի մայիսին «Օրինաց երկիրը» դուրս եկավ կոալիցիայից հակասություններ ունենալով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ իր գործընկերների հետ:



Ըստ Հայաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների, նոր գումարման խորհրդարանի կազմում են հինգ կուսակցություններ` ՀՀԿ-ն` 33, 8 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»` 15,1 տոկոս եւ ՀՅԴ Դաշնակցությունը` 13,1 տոկոս, «Օրինաց երկիրը»` 7,04 տոկոս եւ «Ժառանգությունը` 5,98 տոկոս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---