Բաքուն ասում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, սակայն պատրաստվում է պատերազմի17 մայիսի 2007 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Սակայն այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին այլընտրանք չկա , հինգշաբթի Բաքվի Մեհդիաբադ ավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, դա է հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման պատճառը: «Բանակցությունների այլընտրանքը միայն պատերազմն է եւ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի դրան»,-հայտարարել է ադրբեջանական պետության ղեկավարը: Նրա խոսքերով, «Ադրբեջանի տնտեսական ներուժն ամրապնդվում է, երկիրը գնալով ավելի շատ միջոցներ է ստանում, որոնք կուղղվեն նաեւ քաղաքական ամրապնդմանն ու ռազմական ներուժի ամրացմանը»: «Ադրբեջանն երբեք այնպիսի լուծում չի ընդունի, որը կհակասի ազգային շահերին»,-ասել է Ալիեւը: Նա նաեւ նշել է, որ «նախկինում Ադրբեջանը Հայաստանի հետ նույն մակարդակի վրա էր իր տնտեսական զարգացումով, սակայն այսօր իրավիճակն Ադրբեջանում էապես փոխվել է դեպի լավը»: Ընդ որում Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը հույսը դնում է միայն սեփական ուժերի վրա», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |