ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն կողմ է Հայաստանին 2008 թվականին $68 մլն տրամադրելուն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուիչների պալատի Հատկացումների կոմիտեի արտասահմանյան օգնության ենթակոմիտեն որոշել է 2008 թվականին Հայաստանին $68 մլն. եւ Լեռնային Ղարաբաղին $6 մլն. հատկացնել: Դա 48,5 տոկոսով շատ է նախագահի բյուջեով նախատեսված գումարից, սակայն քիչ է $75 մլն-ից, որոնք հատկացվել էին անցյալ տարի: Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնությունը կրկնակի բարձրացել է անցյալ տարվա համեմատ: Սակայն, չնայած Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) առաջարկություններին, ենթակոմիտեն այդպես էլ չընդլայնեց ծրագիրը զուտ հումանիտար օգնությունից անցնելով զարգացմանն աջակցելու ծրագրին:



Ինչ վերաբերում է ռազմական օգնության հավասարության պահպանությանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա ենթակոմիտեն հավանություն է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին որպես ռազմական օգնություն $3 մլն.-ի տրամադրմանը եւ հավելյալ $300.000 միջազգային ուսուցողական ծրագրերի համար: Չի որոշվել Ադրբեջանում Caspian Guard Program-ի ֆինանսավորման մակարդակը: Ենթակոմիտեն նաեւ մերժել է ադրբեջանցի լոբբիստների ջանքերը 907-րդ ուղղումը վերացնելու հարցով, որը գործում է արդեն 15 տարի: Ադրբեջանին տրամարդվող տնտեսական օգնությունը որոշվել է $18 մլն-ի չափով:



«Մենք Կապիտոլիումի բլրի մեր գործընկերների հետ համագործակցության հույսեր ունենք, ուղված նրան, որպեսզի Հայաստանին տրամարդվող օգնության չափը հավասարվի գոնե նախորդ տարվան` $75 միլիոն, ինչպես նաեւ բավարարվի Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնության մեր նախատեսած չափը` $10 միլիոն»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հատկացումների կոմիտեն պատրաստվում է դիտարկել արտասահմանյան օգնություն տրամադրելու մասին օրինագիծը հաջորդ շաբաթ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---