Բաքուն համաձայն է Մոսկվայի եւ Վաշինգթոնի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործմանը 8 հունիսի 2007 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի երեկվա հայտարարությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին: «Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ ՌՏԿ-ից ստացվող տեղեկատվությամբ կիսվելու նախաձեռնությամբ հանդես եկող կողմն է: Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք պատրաստ ենք խորհրդատվություններ անցկացնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ երկկողմ կամ եռակողմ ձեւաչափով: Ադրբեջանի դիրքորոշումը պետք է հնչի»,- ընդգծել է նախարարը:Է. Մամեդյարովը նշել է, որ Գաբալայի ՌՏԿ-ն հանդիսանում է Ադրբեջանի սեփականությունը, եւ «առանց Ադրբեջանի ինչ-որ գործողություններ ձեռնարկելը սխալ կլիներ»: «Այդ դիրքորոշումը ընդունում են եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Մենք պատրաստ ենք բանակցություններին»,- հայտարարել է նա: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ այդ հարցն արդեն լուսաբանվել է նրա ռուս գործընկերոջ կողմից Լավրովի` Բաքու այցի ժամանակ: Իսկ ամերիկյան կողմի հետ բանակցություններ եղել են միայն ռուդիմենտար մակարդակով: Պատասխանելով հարցին` արդյոք ՌՏԿ-ի համատեղ օգտագործումը չի հանգտեցնի Իրանի հետ հարաբերությունների բարդեցմանը` Մամեդյարովը նշել է, որ սխալ կլիներ կարծել, որ այդ հարցը կարող է բարդացնել հարաբերությունները որեւէ երկրի հետ: «Ադրբեջանի քաղաքականությունը հիմնվում է ազգային շահերի վրա: Այս բանակցությունները եւս հիմնվում են դրանց վրա»,- գտնում է նա: Մեկնաբանելով այդ քայլի հնարավոր ազդեցության հարցը տարածաշրջանի վրա` Ադրբեջանի նախարարը հայտարարել է, որ «դա կարող է ավելի կայունացնել իրավիճակը եւ տարածաշրջանում գործողությունները կանխատեսելի դարձնել»: Մամեդյարովը նաեւ նշել է, որ ՌՏԿ-ի համատեղ վարձակալման մասին ռուս-ադրբեջանական համաձայնագրի վերանայման հնարավորությունը եւ կամ էլ դրա մեջ նոր կետերի ընդգրկումը հանդիսանում է առաջիկա բանակցությունների թեման, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է |