Հայաստանի հետ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի հետ համագործակցության շարունակության հարցը կլուծվի դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի ծրագրերը հաջողությամբ են իրականացվում Հայաստանում: Այդ մասին Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան) Երեւանում նոր գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչը: Նրա խոսքերով, սկսվել է գյուղացիական տնտեսությունների շահութաբերության աճին ուղղված ուսուցումը: «Արդեն ավարտին են մոտենում Գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրերի առաջին փուլի նախագծային աշխատանքները: Բացի այդ, հայտարարված է մրցույթ Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի նախնական փուլի նախագծային առաջարկների համար, իսկ այս ենթածրագրի շրջանակում առաջին շինարարական աշխատանքները նախատեսվում են աշնանը»,-նշել է Դանիլովիչը: «Միաժամանակ, մենք ողջունեցինք ՀՀ խորհրդարանական ընտրությունները ու շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը նախորդ ընտրությունների համեմատ ավելի հաջող ընտրություններ ունենալու համար: Այս ընտրությունները կարծես թե դրական տեղաշարժ էին միջազգային չափանիշների ուղղությամբ, սակայն մենք շարունակում ենք ուշադիր հետեւել խախտումների մասին հնչած մեղադրանքների հետաքննման ընթացքին: Ինչպես Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ ծրագրի մասնակից բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի մասնակցության շարունակման վերաբերյալ ՀՄԿ խորհուրդը որոշում կկայացնի դեկտեմբերին` երկրների ընտրության հարցերով կայանալիք ամենամյա նիստի ժամանակե»,-ասել է գործադիր տնօրենը:



2006թ. մարտի 27-ին կնքված ու սեպտեմբերի 29-ին գործողության մեջ մտած Համաձայնագրով նախատեսվում է կրճատել գյուղական աղքատությունը` գյուղատնտեսության ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն ու տ-ական աճի ապահովման միջոցով: Հայաստանը նախատեսում է դա իրագործել գյուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագրի միջոցով: Ծրագիրը շոշափելի արդյունքներ կապահովի շուրջ 750000 հոգու կամ գյուղական բնակչության 75%-ի համար: Նախատեսվում է, որ այն կկրճատի աղքատության մակարդակը գյուղական բնակավայրերում ու կավելացնի տարեկան եկամուտները:



Հայաստանն ընդգրկվեց հիմնադրամի ծրագրերում 2006 թվականի մարտի 27-ին: Ծրագրով նախատեսվում է 235 մլն դոլար հատկացնել գյուղացիական տնտեսությունների զարգացման եւ աղքատության կրճատման համար: Համաձայնագրով նախատեսվում է 67 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել շուրջ 943 կմ գյուղական ճանապարհների վերականգման համար: Համաձայնագիրը նախատեսում է նա- 146 միլիոն ԱՄՆ դոլարի առանձին բաղադրիչ, որի նպատակն է բարձրացնել մոտ 250000 ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---