Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույսը չի կորցնում Ղարաբաղի գործընթացի դրական ելքի առումով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, որ կայացավ հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում, անարդյունք է ավարտվել: Միեւնույն ժամանակ, Սեմնեբին հայտարարել է, որ հույսը չի կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի դրական ելքի առումով: «Ես ցավում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը արդյունքներ չի տվել: Սակայն հանդիպման հետ մեծ հույսեր էին կապվում: Ես հավատում եմ, որ բանակցային գործընթացը շուտով կշարունակվի: Յուրաքանչյուր իրավիճակի վերլուծության համար անհրաժեշտ է ընդմիջում վերցնել, քանի որ երկրներից յուրաքանչյուրում ընտրություններ են կայանալու: Սակայն հակամարտության կարգավորման իդեալական ժամանակը սահմանափակ է»,- ամփոփել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---