Ռուսաստանի ասորիները հանրահավաք են անցկացնելու Իրաքի քրիստոնյաներին պաշտպանելու պահանջով

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին, ցերեկը ժամը 12-ին Մոսկվայում Իրաքի դեսպանատան մոտ` Պոդգոդինսկայա 12 հասցեով, կայանալու է Ռուսատսանի ասորիների բողոքի հանրահավաքը Իրաքի քրիստոնյաներ ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին եւ հայերին արյունալեի ցեղասպանությունից եւ էթնիկական մաքրումներից պաշտպանելու պահանջով: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է Մոսկվայի շրջանային ասորական ազգային-մշակութային ինքնավարության երիտասարդական թեւի համանախագահ Նիկոլայ Յուխանովը, Իրաքում քաղաքացիական պատերազմի արդյունքում, երը եղել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժման հետեւանք, ասորի քրիստոնյաները դարձել են առավել խոցելի էթնիկ-կրոնական խումբը, որը ծրագրված ոչնչացման է ենթարկվում: Հանրահավաքի ընթացքում ասորիները կտրականապես դեմ են հանդես գալու Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերին Մերձավոր Արեւելքում դեսպանորդ նշանակելուն: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ասորի քրիստոնյաները հանրահավաքներ, երթեր եւ ելույթներ են կազմակերպել Իրաքում իրենց ազգակիցներին պաշտպանելու կոչով: Զանգվածային ելույթներ են անցել Շվեդիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Ասորական համայնքները ամբողջ աշխարհում որոշում են ընդունել բողոքի ակցիաներ անցկացնել, Իրաքի դեսպանատներ եւ ներկայացուցչություններ շրջափակել այնքան ժամանակ, մինչեւ չընդունվի Իրաքի քրիստոնյաների անվտանգությունն ապահովելու որոշում: Հուլիսի 12-ին բողոքի զանգվածային ակցիա է անցնելու Մոսկվայում: Միջոցառման ընթացքում ծրագրվում է ուլտիմատում ներկայացնել Աբդել Քերիմ Խաշիմային: Հիմնական նշանաբաններն են` «Իրաքի քրիստոնյաներ` նավթի համար պետարազմի զոհեր», «Պատերազմ Իրաքում. հազարավոր սպանված քրիստոնյաներ եւ հարյուր հազարովր գաղթականներ», «Դադարեցրեք քրիստոնյաների ցեղասպանությունը», «Բուշին եւ Բլերին ուղարկեք Իրաք` որպես շարքային»:



«Մեր պահանջներն են.



Ապահովել Իրաքի քրիստոնյաների անվտանգությունը` ամերիկացի եւ բրիտանացի զինվորականներին փոխարինելով ՄԱԿ-ի խաղաղպահ ուժերով;



Ասորիներին (քաղդեցիներին, սիրիացիներին) ճանաչել Իրաքի բնիկ ազգություն, որ ապրում են այդ տարածքում հնագույն ժամանակներից;



Նինվեի հարթավայրում եւ կոմպակտ բնակության այլ շրջաններում ինքնավարություն ունենալու իրավունքը պետք է ամրագրվի եւ երաշխավորվի Իրաքի եւ Իրաքի Քրդստանի Սահմանդրություններով, ասորիներին Իրաքի բնիկ բնակիչների ճանաչելու հետ մեկ տեղ;



Իրաքի բոլոր մշակութային եւ կրոնական կառույցները պաշտպանության տակ վերցնել;



Հատուկ վերահսկողության տակ առնել գաղթական քրիստոնյաներին` բոլոր ցանկացողներին Իրաք վերդառանալու հնարավորթյուն տալով;



Իրաքի քրիստոնյաները հերթական արյունալի ցեղասպանությունն են վերապրում: Իրավապահ գործակալություն «Այնայի» տվյալներով, 2003 թվականի ապրիլին քրիստոնյաները կազմում էին Իրաքի բնակչության 8 տոկոսը (1,5 միլիոն) եւ էթնիկ մաքրումների են ենթարկվում: Ներկա դրությամբ նրանց թվաքանակը կրճատվել է երկու անգամ: Ավելի քան 33 եկեղեցի ռմբակոծվել է` սկսած 2004 թվականի հունիսից. դրանցից 24-ը Բաղդադում, 6-ը Մոսուլում, 3-ը Կիրկուկում եւ 1-ը Ռամադիում: Հարյուր հազարավոր քրիստոնյա գաղթականներ այժմ գտնվում են Սիրիայում, Հորդանանում: Ավելի քան հազար քրիստոնյա սպանվել է: Ամեն օր քրիստոնյաների մահապատիժներ են լինում. գլխատվում են հոգեւորականներ, կանայք են բռնաբարվում, իսկ դեռահասները խաչվում են: Հակառակ կենտրոնական կառավարութան խոստումներին, բոլոր հմնական կրոնները ներկայացնող պետությունների ղեկավարների կոչերին` պաշտպանել քրիստոնյա ասորիներին, առաջվա պես աճում է հանցագործությունների թիվը քաղաքացիների տվյալ խմբի նկատմամբ: Կրոնական ծայրահեղականները ոչնչացնում են քրիստոնյաներին, որոնք հրաժարվում են իսլամ ընդունել կամ մուծել այսպես կոչված հատուկ հարկը` «ջիզիա»,- նշվում է Մոսկվայի մարզային ասորական ազգային-մշակութային ինքնավարության երիտասարդական թեւի հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---