Փորձագետ. Վաշինգտոնը մտադիր է բարելավել հարաբերություններն Իրանի հետ

PanARMENIAN.Net - Մեծ Մերձավոր Արեւելքը մեծապես հետաքրքրում է Վաշինգտոնին: Հատկապես դա վերաբերվում է կովկասյան տարածաշրջանին: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում հիանալի հասկանում են, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում այդ առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանի անկայունությունը կուժգնանա, իսկ Վաշինգտոնին «կայունության աղեղ է» պետք Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով: Առաջին հերթին, դա վերաբերում է նավթի դերակատարմանը կայունության ապահովման գործում: ԱՄՆ-ն հանդես է գալիս համագործակցության օգտին, սակայն իրավիճակը Մերձավոր Արեւելքում շատ լարված է, եթե չասենք պայթյունավտանգ: Ճիշտ է, Վաշինգտոնում մտադիր են բարելավել հարաբերություններն Իրանի հետ»,-ասել է նա:



Տեր-Ղուկասյանը նշել է նաեւ, որ որոշակի դժվարություններ կարող են առաջացնել ներքին զարգացումները Կովկասում եւ, մասնավորապես, տարածաշրջանի երկրների սեփական քաղաքականությունը: «Միանգամայն հնարավոր է, որ Մերձավոր Արեւելքի քարտեզը կարող է փոխվել, ամեն դեպքում, դրա նախադրյալները կան: ԱՄՆ-ն մտադիր է «մեղմորեն» մասնատել Իրաքը, անկախ Քրդստան ստեղծել: Միեւնույն ժամանակ, ես պետք է ընդգծեմ, որ ԱՄՆ-ի ներկայությունն Իրաքում չի թուլացնում լարվածությունը: Սակայն, ցավոք, ներկայումս արաբական աշխարհում չկա ոչ քաղաքական, ոչ մտավոր այն ուժը, որը կարող է փոխել իրավիճակը»,-ընդգծել է միջազգային հարաբերությունների պրոֆեսորը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---