Բուենոս Այրեսի պետական դպրոցներում Ցեղասպանության պատմությունը պարտադիր առարկա է

PanARMENIAN.Net - Արգենտինան աշխարհում երկրորդ երկիրն է Ֆրանսիայից հետո, որտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է օրենսդրական մակարդակով: Բուենոս Այրեսի պետական դպրոցներում Ցեղասպանության պատմությունը պարտադիր առարկա է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Նրա խոսքերով, «Հայ Դատի» արգենտինյան բաժանմունքը դասագիրք է նախապատրաստել, սեմինարներ է անցկացնում դպրոցների ուսուցիչների համար: «Ես պետք է նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է նաեւ Վենեսուելայում, որն ընդհանուր առմամբ հեռու է Հարավային Ամերիկայի մյուս երկրներից: Անցյալ դարի 80-ական թվականներին Արգենտինայի եւ հարավամերիկյան այլ երկրների հայերը դուրս եկան այսպես կոչված «գետտոյից» եւ սկսեցին ինտեգրվել հանրությանը: Մենք դարձանք այն երկրների մասը, որոնք ապաստան էին տվել մեզ: Հենց այդ ճանապարհով է պետք գնալ, եւ լավագույն օրինակ է մեզ ծառայում Ֆրանսիայի հայ համայնքը»,-ասել է Տեր-Ղուկասյանը:



Խ.Տեր-Ղուկասյանը նշել է, որ հուլիսի 21-ին կկայանա Եվրախորհրդարանի նմանությամբ ստեղծված Հարավամերիկյան խորհրդարանի առաջին նիստը: «Երեք պետություններ` Արգենտինան, Բրազիլիան եւ Ուրուգվայը պայմանավորվել են ստեղծել այդ կառույցը մայրաքաղաք ընտրելով Մոնտեվիդեոն: Մեր աշխատանքը համակարգված կդառնա, եւ այժմ մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ»,-ասել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---