Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում. 17:00-ի տվյալներով քվեարկել է ընտրողների 65 տոկոսը

PanARMENIAN.Net - Տեղական ժամանակով 17:00-ի տվյալներով ԼՂՀ-ում անցնող նախագահական ընտրություններին քվեարկել է ընտրողների 65 տոկոսը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԿԸՀ-ում: ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրատեղամասերը փակվելու են 20:00-ին: Ինչից հետո ԿԸՀ-ն պարտավոր է 3 ժամը մեկ տեղեկատվություն տրամադրել ստուգված ընտաթերթիկների քանակության մասին:



ԼՂՀ նախագահի պաշտոնի հավակնորդները 5-ն են. ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---