Նախնական տվյալներով, ԼՂՀ նախագահական ընտրություններում հաղթում է Բակո Սահակյանը` ձայների 87 տոկոսով

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն` տեղական ժամով 00:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը` 87 տոկոսով (17933 ձայն): Նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 11,22 տոկոսը (2317 ձայն): Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանի օգտին քվեարկել է 0,82 տոկոս (173 ձայն), ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանի օգտին` 0,5 տոկոս (102 ձայն), Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանի օգտին` 0,32 տոկոս (66 ձայն): Տվյալ դրությամբ ստուգվել են 80 ընտրատեղամասերի ընտրաթերթիկները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---