Շուրջ 10 հազար մարդ է մասնակցել «Call-In Day» քարոզարշավին` ի պաշտպանություն Ցեղասպանության մասին բանաձեւի

PanARMENIAN.Net - 220 կոնգրեսականների հետ միասին Ամերիկայի հազարավոր հայեր եւ մարդու իրավունքի պաշտպաններ մասնակցեցին Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարելու նպատակով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA-ի կազմակերպած երկրորդ համազգային քարոզարշավին: Շուրջ 10 հազար մարդ է այցելել ANCA-ի վեբ-կայք եւ եւս 2,500-ը եղել են կապի մեջ կոնգրեսականների գրասենյակների հետ հուլիսի 23-ին: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով մասնակցեց «Call-In Day» առաջին քարոզարշավին, որը օգնեց մեզ հավաքել 218 կոնգրեսականների ձայներ, եւ մեր աջակցությունը հայտնել բոլոր նրանց, ով այսօր կոչ արեց քվեարկել Ներկայացուցիչների պալատում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Ըստ բանաձեւի հեղինակ Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆի, բանաձեւի օգտին կազմակերպած ANCA-ի համազգային քարոզարշավը հզորության հսկայական ցուցադրում էր: «Այդ կոչերը օգտակար գործիք են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման համար: Ես երախտապարտ եմ ANCA-ին եւ նրա բոլոր կողմնակիցներին այդ կարեւոր ծրագրին մասնակցելու համար»,-ընդգծել է Շիֆը:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ ապրիլի 24-ի ամենամյա իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահին «ցեղասպանություն» բառն օգտագործել պարտադրող 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն է ներկայացվել կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---