Կոսովոյում կայանալիք ընտրությունները նշանակված են նոյեմբերի 17-ին 1 սեպտեմբերի 2007 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը հայտարարել է տարածաշրջանում նոյեմբերի 17-ին կայանալիք համընդհանուր քվեարկության մասին, հաղորդում է AP-ն: Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացող բանակցությունների արդյունքների մասին հայտարարվելու է դեկտեմբերի 10-ին:ՄԱԿ-ի աշխատակազմը որոշում է կայացրել քվեարկության անցկացման մասին, չնայած տարածաշրջանում առկա լարվածությանը: Ռյուկկերը նշել է, որ ընտրությունների ամսաթիվը կարող է փոփոխվել, եթե դրանց անցկացումը խոչընդոտի Բելգրադի եւ Պրիշտինայի ներկայացուցիչների միջեւ բանակցություններին փոխզիջման արձանագրմանը: Ընտրություններին հաղթանակելու դեպքում կոսովցի ալբանացիները մտադիր են հասնել տարածաշրջանի անկախությանը: Բելգրադում հայտարարում են, որ քայլերն այդ ուղղությամբ կգնահատվեն որպես ոտնձգություն մեր պետության ինքնավարության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ: Կոսովոյում ապրող երկու միլիոն ալբանացիներից, էթնիկ ալբանացիները կազմում են մոտ 90 տոկոսը: 2004 թվականին անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներում, որոնք սերբ բնակչությունը բոյկոտի էր ենթարկել, երկու ալբանական կուսակցությունների կողմից կոալիցիոն կառավարություն է ձեւավորվել Ագին Չեկուի գլխավորությամբ, գրում է Lenta.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |