Ռուսաստանցիների միայն 1 տոկոսն է Հայաստանը դասել Ռուսաստանին բարեկամ երկրների շարքում առաջիկա 10-15 տարիների հեռանկարում

PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը` ՀԿՈՒՀԿ-ն տվյալներ է ներկայացրել, թե որ երկրների հետ Ռուսաստանն առավել բարեկամական հարաբերություններ կունենա, որոնց հետ` թշնամական: Ռուսաստանի պոտնեցիալ թշնամիների ցուցակում Հայաստանը չկա: Միեւնույն ժամանակ, ռուսաստանցիների միայն 1 տոկոսն է դասել Հայաստանը Ռուսաստանին բարեկամ երկրների շարքում առաջիկա 10-15 տարիների հեռանկարում:



Այդ ընթացքում Ռուսաստանն առավել բարեկամական հարաբերություններ կունենա Չինաստանի հետ, կարծում է հարցվածների 12 տոկոսը, եւ միայն 3 տոկոսն է կարծում, թե հարաբերությունները թշնամական, լարված կլինեն: Ամենաբարեկամական երկրների թվում հարցման մասնակիցները նշում են Բելառուսն ու Գերմանիան, Բելառուսի հարցում բացասական կանխատեսում է անում հարցվածների 2 տոկոսը, Գերմանիայի վերաբերյալ` 1 տոկոսից քիչ մարդիկ: Եվրամիության երկրներից, Գերմանիայից բացի, բարեկամ երկրների շարքում ռուսաստանցիները նշում են նաեւ Ֆրանսիան (+6 տոկոս, -1 տոկոս):



ԱՄՆ-ի հետ կապված ակնկալիքներն ավելի շուտ բացասական են` թեեւ 10 տոկոսը հուսով է, որ այդ երկիրն ու Ռուսաստանը բարեկամներ կլինեն, այնուամենայնիվ, ավելի շատ են նրանք` 24 տոկոս, ով կարծում է, թե երկու երկրների հարաբերությունները թշնամական, լարված կլինեն: Բացասական ցուցակի երկրորդ տեղում է Վրաստանը` այն նշել են հարցվածների 19 տոկոսը (եւ միայն 1 տոկոսն է հուսով, որ հարաբերությունները դրական զարգացում կունենան): Բալթիայի երկրների հետ կապված կանխատեսումները եւս ավելի շուտ բացասական են:



Ընդհանուր առմամբ այն ակնկալիքները, թե մոտակա 10-15 տարիներին Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ բարեկամական կլինեն, ավելի բնորոշ են, քան թշնամականի վերաբերյալ կանխատեսումները:



Առաջիկա 10-15 տարիներին միջազգային կազմակերպություններից աշխարհում առավել կարեւոր դերը կստանձնի Եվրամիությունը (կարծում է հարցման ենթարկվածների 32 տոկոսը), «Մեծ ութնյակը», ՆԱՏՕ-ն` 28-29 տոկոս: Ավելի հազվադեպ (13-17) տոկոսը առավել ազդեցիկ կազմակերպություններ են համարվում ՕՊԵԿ-ը, ԱՀԿ-ն, ՄԱԿ-ը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Հարցվածները ավելի ցածր են գնահատում Շանհայի համագործակցության կազմակերպության, Ասիական-Խաղաղօվկիանոսային տնտեսական համագործակցության համաժողովի, Անկախ պետությունների համագործակցության, Ռուսաստանի եւ Բելառուսի միության, ինչպես նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի` 5-8 տոկոս դերը:



ՀԿՈՒՀԿ-ն համառուսաստանյան հարցումն անց է կացվել 2007 թվականի օգոստոսի 25-26-ին: Հարցման է ենթարկվել 1600 մարդ 153 բնակավայրերում` Ռուսաստանի 46 մարզերում, շրջաններում եւ հանրապետություններում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---