Ավարները մտադիր են ինքնավարության ճանաչման հասնել Ադրբեջանի կազմում 3 սեպտեմբերի 2007 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Միտք» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում իր աշխատանքն է սկսել «Կովկասյան Աղվանքի պետականությունն ու նրա էթնոմշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային սիմպոզիումը: Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, այդ թեման հետաքրքիր է ոչ միայն գիտական, այլ նաեւ քաղաքական տեսակետից: «Միջնադարյան Կովկասյան Աղվանքի պետականությունը պահանջում է լուրջ եւ անաչառ հետազոտություն, եւ ես հուսով եմ, որ այդ աշխատանքին կմիանան նաեւ Ադրբեջանի գիտնականները»,-ընդգծել է նա: «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Աբրահամյանի խոսքերով, Կովկասյան Աղվանքի եւ աղվանական ժողովրդների հին եւ նոր պատմության ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ Կովկասում ընթացող արդի էթնոքաղաքական գործընթացները: Իր հերթին, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ դաղստանցի ժողովրդների մասնակցությունը կոնֆերանսին կօգնի ավելի լավ հասկանալ նրանց ինքնության խնդիրներն Ադրբեջանում: «Կոնֆերանսն ավելի շատ քաղաքական, քան զուտ ակադեմիական միջոցառում է եւ դրա ապացույցը կարող է լինել Դաղստանի ավարների ներկայացուցչի հայտարարությունն Ադրբեջանի կազմում ինքնավարության ճանաչմանն հասնելու վերաբերյալ»,-ընդգծել է քաղաքագետը: Դաղստանի պետական համալսարանի պրոֆեսոր Թիմուր Այթբերովի խոսքերով, Բաքուն վարում է Ադրբեջանի որոշ շրջաններում բնակվող բնիկ դաղստանցի ժողովրդների ոչնչացման քաղաքականություն: «Ավար ժողովուրդը մտադիր է պաշտպանել իր իրավունքները բոլոր օրինական եւ աշխարհում ճանաչված միջոցներով, մասնավորապես, օգտագործելով քելտական ժողովրդների փորձը»,-ասել է նա: Կովկասյան Աղվանքը հին պետություն է Անդրկովկասի արեւելյան մասում, որը զբաղեցնում էր Քուր գետի հյուսիսից մինչեւ Կասպից ծովն ընկած տարածքը, ներառելով այժմյան Հյուսիսային Ադրբեջանն ու Հարավային Դաղստանը: Կովկասյան Աղվանքի բնակիչները` աղվաններն ի սկզբանե ներկայացրել են իրենցից 26 տոհմերի միություն, որոնք խոսում էին նախի-դաղստանյան ընտանիքի լեզգիների ճյուղի տարբեր լեզուներով: Աղվանքի միակ հայտնի լեզուն աղվաներենն է, այլ կերպ ասած «գարգարեականը», որի գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |