Փորձագետները կանխագուշակում են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացում Հայոց ցեղասպանության պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են փչանալ, եթե ԱՄՆ Կոնգրեսը մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան Կայսրությունում ճանաչի որպես Ցեղասպանություն: Այդ մասին հայտարարել է գերմանական Մարշալի Հիմնադրամի փորձագետ, «Տարնսատլանտյան տեսություն 2007» նախագծի հեղինակներից մեկը` Յան Լեսերը: Նրա խոսքերով, Թուրքիան նաեւ անհանգստացած է Քրդական աշխատանքային կուսացկության (PKK) հնարավոր հարձակման առումով: Հիմնադրամի կողմից ներկայացված տեսությունը վերլուծում է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները եւ ներառում է 13 երկիր, այդ թվում եւ Թուրքիան: Ըստ տեսության, ԱՄՆ-ն գլխավորում են նրանց ցուցակը, ում Թուրքիայում բացասական են վերաբերվում: «Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կարող է այս տարի անցնել: Նույնիսկ այն դեպքում, որ դա զուտ խորհրդանշական քայլ է, թուրքական հանրային կարծիքը կտրուկ արձագանք կտա այդ օրինագծին: Նոր հզոր կառավարության համար Թուրքիային կարեւոր կլինի հաղթահարել առկա խոչընդոտները, սակայն PKK-ի եւ Հայոց ցեղասպանության հարցերով ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերություններում առկա խնդիրները մնում են ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Լեսերը, գրում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---