Թուրքիայում վրդովված են Հրանտ Դինքի մարդասպաններին գովաբանող երգով եւ տեսահոլովակով17 սեպտեմբերի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - YouTube ժողովրդականություն վայելով կայքում մի տեսահոլովակ է հայտնվել, նվիրված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպաններին: Երգի տեքստը գովաբանում է Օգյուն Սամաստին` Դինքի սպանության անմիջական կատարողին եւ կազմակերպիչ Յասին Հայալին: Թուրքիայում երգի եւ տեսահոլովակի մասին կարծիքները բաժանվել են` շատերն ասում են, թե դա ծայրահեղ ազգայնամոլական քարոզչություն է: Երգի տեքստում ուղղակի սպառնալիք կա նաեւ նրանց հասցեին, «ով սատարում է հայերին» եւ նախազգուշացում, որ «իրենց մասին հոգ կտանեն»: YouTube-ում զետեղված են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, երաժիշտ Զուլֆու Լիվանելլիի, երգչուհի Սելդա Բաղչանի, Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի լուսանկարները: Տեսահոլովակի հեղինակները նրանց «դավաճան» եմ անվանում: «Ծրագրեր մի կազմեք» երգի խոսքերը գրել է ծայրահեղ ազգայնամոլ բանաստեղծ Օզան Արիֆը: Այն կատարել է երգիչ Իսմաիլ Թերութը: Ինչպես գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», կա տեսահոլովակի գրեթե 10 տարբերակ, այն վարկածը, որը աղմուկ բարձրացրեց Թուրքիայի շուրջ, հեռացվել է կիրակի օրը: Հրանտ Դինքի փաստաբանները մտադիր են բողոք ներկայացնել երգի եւ տեսահոլովակի առնչությամբ: Դինքի փաստաբաններից մեկը նշել է, որ տեսահոլովակը դրդում է մարդկանց այլատյացության եւ գովաբանում է մարդասպաններին: Սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների ասոցիացիան եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները բողոք կներկայացնեն Թերութի եւ Արիֆի դեմ: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով առաջին նիստը, որը հաջորդ օրը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին |