Իսլամիստական Թուրքիան ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ի մասին

PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիան հակվում է իսլամիստական պետություն դառնալ, մոռանալով աշխարահականցումը, ապա նա ստիպված կլինի մոռանալ Եվրամիության մասին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի մաս, ապա կրոնը պետք է պետությունից առանձին գոյություն ունենա: ԵԽԽՎ ղեկավարը անվանել է այն չորս պայմանները, որոնք չկատարելու դեպքում «ԵՄ-ն կարող է Թուրքիայի համար դառնալ երազանք»:



«Եթե Թուրքիան հակված է դառնալ իսպամիստական պետություն, ապա պետք է մոռանա ԵՄ մասին: Եթե փոփոխությունները սահմանադրությունում չհամապատասխանեն եվրոպական համաձայնագրերին, ապա մենք հետաքննության մեջ կներգրավենք նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Նրանք, ովքեր ստիպում են հիջաբ կրել, պետք է դիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Հիջաբի արգելման դեմ հանդես եկող համալսարանները եւս կարող են դիմել Եվրոպական դատարան»,- հայտարարել է Ռենե վան դեր Լինդենը Sahab թերթին տված հարցարզույցում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---