Թերի Դեւիս. Դժվար է կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը մինչեւ Հայաստանի եւ Ադբեջանի ընտրությունները 2 հոկտեմբերի 2007 - 19:53 AMT PanARMENIAN.Net - «Ես կնախընտրեի տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը արդեն այս շաբաթ, այլ ոչ թե մինչեւ այս տարվա վերջ: Սակայն եթե իրատեսորեն մոտենանք, ապա բարդ կլինի դա անել նույնիսկ մինչ ընտրությունները»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը մինչեւ այս տարվա վերջ կամ մինչեւ 2008 թվականին սպասվող ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում: Նրա խոսքերով, խնդրի մաս է կազմում այն, որ միշտ մոտենում են ընտրությունները: Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները բանակցությունների համար լավ շրջան չեն: «Միեւնույն ժամանակ, ամիսներ եւ տարիներ են անցնում առանց կարգավորման: Եւ դա հակասում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերին»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |