Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային «իրական քայլեր ձեռնարկել հաշտեցման համար»

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն գտնում է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է «իրական քայլեր ձեռնարկեն հաշտեցման համար»: Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է այդ մասին հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում:



Պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը Եվրահանձնաժողովի վերաբերմունքի մասին հարցին` Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` մենք դեմ ենք զգայուն եւ ցավոտ հարցերի քաղաքականացմանը»:



Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ նման զգայուն հարցերի լուծման միակ ուղին հաշտեցումն է, որն, ըստ նրա, եղել եւ մնում է եվրոպական ինտեգրման քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը: Բացի այդ, նշել է Բարրոզուն, «մենք միշտ հիշեցնում ենք Թուրքիային բարիդրացիական հարաբերությունների կարեւորության մասին», հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---