Հրանտ Դինքի որդին դատապարտվել է ազատազրկման 301-րդ հոդվածով11 հոկտեմբերի 2007 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլիի դատարանի որոշմամբ «Ակոս» հայ-թուրքական թերթի խմբագիր Արատ Դինքը եւ այդ պարբերականի սեփականատեր Սարգիս Սերոբյանը դատապարտվել են մեկ տարվա ազատզրկման: Արատ Դինքն ու Սարգիս Սերոբյանը մեղադրվում էին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «ազգային ինքնությունը վիրավորելու համար»: Ճիշտ է, դատարանը, հաշվի առնելով, որ Դինքն ու Սերոբյանը դատապարտվում են առաջին անգամ, հետաձգել է դատավճռի կատարումը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքի եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանի դեմ դատական հայց էր ներկայացվել հանրային գործերի նախարարությունից Հրանտ Դինքի հարցազրույցը կրկին անգամ տպագրելու համար, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Անհեթեթ եւ վտանգավոր է այն, որ պատմական իրադարձությունը որպես «ցեղասպանություն» որակելն ընկալվում է որպես թուրքական ինքնության վիրավորանք»,-հայտարարել էր Դինքը 2007 թվականի հունիսին` այդ գործով առաջին լսումների ժամանակ: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի փետրվարի 19-ին 17-ամյա Օգյուն Սամաստի ձեռքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |