Կ. Կոսաչով. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել 1 նոյեմբերի 2007 - 16:54 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման դեպքում անմիջապես երեք նախադեպ է ստեղծվում: Առաջին հերթին, խախտվում է Հելսինքիի համաժողովի Ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն սահմանները Եվրոպայում չեն կարող փոխվել առանց բոլոր շահագրգռված կողմերի համաձայնության: Երկրորդ հերթին, Սերբիան զրկվում է իր պետական տարածքի մի մասից»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նրա խոսքերով, դա կարող է խնդիր դառնալ ԵՄ շատ պետությունների համար, որոնց կազմում են Կոսովոյի նման ինքնավարությունները. Շոտլանդիան, Կորսիկան, Բասկերի Երկիրը եւ Հյուսիսային Կիպրոսը: «Հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Կոսովոյի անջատումը հակասում է ՄԱԿ-ի N1244 բանաձեւին, որում արձանագրված է Սերբիայի տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքերով, ոչ Մոսկվան, ոչ Պեկինը չեն համաձայնվի դրան, մեզ անհրաժեշտ չէ որոշումը հենց դեկտեմբերի 10-ին: Հյուսիսային Կիպրոսը նման դրությունում է դեռ 1974 թվականից»,- ընդգծել է Կոսաչովը Handelsblatt թերթին տված հարցազրույցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |