ԼՂՀ ԱԳՆ-ն գտնում է, որ Թերի Դեւիսը ղեկավարվում է քաղաքական շահերով, այլ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներով 9 նոյեմբերի 2007 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի իրավիճակը, իրոք, շատ չափանիշներով շահեկանորեն տարբերվում է Կոսովոյում ստեղծված իրավիճակից: Բայց անկախ պետության կարգավիճակով միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ դառնալու Կոսովոյի ձգտումը նույնն է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը` մեկնաբանելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունները: «Պրն. Թերի Դեվիսին պետք է հայտնի լինի, որ Կոսովոյում օրենսդրական, գործադիր եւ դատական իշխանություն իրականացնելու նպատակով ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի կողմից ստեղծված երկրամասի ինքնակառավարման ժամանակավոր ինստիտուտների ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունը քննարկման ենթակա չէ: Ղարաբաղում որեւէ արտաքին կառավարման բացակայությունը դրական գործոն է հանրապետության համար, քանի որ, ըստ էության, վկայում է Ղարաբաղի ժողովրդի բարձր ինքնակազմակերպվածության մասին, ինչի շնորհիվ առանց արտաքին օգնության, ընտրված իշխանությունների միջոցով իրականացվում է արդյունավետ կառավարում, վարվում է արտաքին քաղաքականություն եւ ապահովվում է սեփական անվտանգությունը: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ԼՂՀ բնակչության ոտնահարված իրավունքներին, ապա այդ իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի մեղքով եւ միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ, որոնք կոչված են ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը` անկախ այն տարածքի կարգավիճակից, որտեղ ապրում են նրանք: Միջազգային կազմակերպությունների նման դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նրանք ավելի շուտ ղեկավարվում են քաղաքական շահերով, քան մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներով»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:Միեւնույն ժամանակ, Գեորգի Պետրոսյանը նշել է, որ նման ծայրահեղ անպարկեշտ համեմատությունը անթույլատրելի է նման հեղինակավոր կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյայի համար: Այդ հայտարարությամբ պրն. Դեվիսը ցուցադրել է իր քամահրական վերաբերմունքը ոչ այնքան կոնկրետ Լեռնային Ղարաբաղի քաղաքական գ ործընթացների, որքան ընդհանրապես ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: «Հուսով ենք, որ Եվրոպայի խորհուրդը չի կիսում պրն. Դեվիսի նման վերաբերմունքը ժողովրդավարության հիմնարար գաղափարների նկատմամբ: Հակառակ դեպքում այդ կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդը սպառել է իրեն որպես մի կազմակերպություն, որը կոչված է առաջ մղել ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքերը եւ պաշտպանել մարդու իրավունքները»,- գտնում է նա, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |