Թուրքիայում Գերմանիայի դեսպանը անհանգստություն է հայտնել Արատ Դինքի ձերբակալման եւ դատապարտման հարցով12 նոյեմբերի 2007 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էքարթ Կունցը նամակ է գրել «թուրքական ինքնությանը վիրավորանք հասցնելու» մեղադրանքով մեկական տարվա պայմանական ազատազրկման դատապարտված «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արատ Դինքին, եւ թերթի պատասխանատու քարտուղար Սարգիս Սերոբյանին: Գերմանիայի դեսպանը նամակում անհանգստություն է հայտնել Արատ Դինքին եւ Սարգիս Սերոբյանին Հրանտ Դինքի` Reuters գործակալությանը տված հարցազրույցը «Ակոս»-ում հրապարակելու համար Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով դատապարտվելու կապակցությամբ:Դեսպանը, նշելով թուրքական արդարադատության հանդեպ ունեցած իր հարգանքը, ավելացնում է, որ դատարանի կայացրած որոշումը չի համապատասխանում ժողովրդավարությանը. «Ես ցանկանում եմ ընդգծել, որ լիովին աջակցում եմ ձեր` թուրք եւ հայ ժողովուրդների փոխըմբռնմանն ուղղված ջանքերին»: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կառավարության շենքում Անկարայում հավատարմագրված Եվրամիության դեսպանների պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Գերմանիայի դեսպան Էքարթ Կունցը հայտարարել էր. «Հրանտ Դինքը խոսքի ազատության խորհրդանիշն էր: Մեծապես ցնցված եմ նրա սպանության փաստով: Մի՞թե նրա սպանությունը հարմար առիթ չի կարող դառնալ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի եւ թուրք-հայկական հարաբերությունների հարցերում դրական քայլեր իրականացնելու համար», հայտնում է «Երկիրը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |