Կարս-Թբիլիսի-Բաքու ե/ու նախագիծը տնտեսական չէ, այն զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում

PanARMENIAN.Net - Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին հանդիսանում է Հայաստանի մեկուսացմանը ուղված հերթական քայլը, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է հայ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Կարս-Թբիլիսի-Բաքու ե/ու նախագիծը տնտեսական չէ, այն զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում, քանի որ տնտեսապես տեսանկյունից նպատակահարմար կլիներ օգտագործել Կարս(Թուրքիա)-Գյումրի(Հայաստան)-Թբիլիսի ուղին, որը միայն վերանորոգման կարիք ունի եւ մեծ ներդրումներ չի պահանջում»,- ասել է Մելիք-Շահնազարյանը:



Նրա խոսքերով, հետաքրքրական է այս նախագծին Վրաստանի մասնակցությունը, որը, Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալով, դրան մասնակցելու բարոյական իրավունք չուներ: Նրա խոսքերով, երկաթգծի կառուցման համար Ադրբեջանը Վրաստանին վարկ է տրամադրել 225 միլիոն դոլարի չափով, որը «կաշառքից բացի այլ կերպ չես կարող անվանել»:



«Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Վրաստանը կարող է չվերադարձնել վարկը, եթե երկաթգծի գործունեության արդյունքում վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստները վնասներ կրեն, իսկ վրաց եւ ադրբեջանցի վերլուծաբանները վստահ են, որ նման կորուստներն անխուսափելի են: Հետեւաբար, վարկի տրամադրման նման պայմանները ոչ այլ ինչ է, քան քողարկված կաշառք»,- ասել է Մելիք-Շահնազարյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---