Սերգեյ Լավրովն ու Քոնդոլիզա Ռայսը քննարկել են Կովկասի իրավիճակը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Քննարկման առանցքում էին մերձարեւելյան կարգավորման շուրջ առաջիկայում Աննապոլիսում կայանալիք միջազգային հանդիպմանն առնչվող հարցերը: Կողմերն անդրադարձել են նաեւ այլ միջազգային խնդիրների` ներառյալ իրավիճակը Բալկաններում եւ Կովկասում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը` չճշտելով, թե Կովկասի հետ կապված կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել ՌԴ արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---